Պուտինը ընդունել է Փաշինյանի՝ Երևան այցելելու հրավերը
ՌԴ նախագահը ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այցելելու Երևան 2022 թվականին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ կապված։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է․
Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, այդ թվում՝ Սյունիքի և այլ մարզերի երկաթուղու վերականգնման ծրագրերին։
Երկրների ղեկավարները կողմ են արտահայտվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր հանդիպումների շրջանակում կառուցողական աշխատանքի շարունակմանը։
Ռուսաստանը և Հայաստանը չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար։
Երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել մի շարք երկրների միակողմանի պատժամիջոցների վերաբերյալ և պայմանավորվել են համատեղ աշխատել այդ մարտահրավերները հաղթահարելու համար։
Պուտինն ու Փաշինյանը կոչ են արել զարգացնել ինտեգրումը ԵԱՏՄ-ին, այդ թվում՝ ավելացնել ազգային արժույթով վճարումների տեսակարար կշիռը։
Մոսկվան և Երևանը մտադիր են պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ և հակազդել միջազգային ահաբեկչությանը բոլոր ձևերով։

