Գորիս-Կապան ճանապարհը փակ չէ. իրանական բեռնատարները չեն անցնում Բաքվի վճարների պատճառով

ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ճանապարհը բետոնե պատնեշներով և փշալարերով փակ է, սակայն անցնելու հնարավորություն կա։ Հարցն այն է, որ իրանական (երբեմն` վրացական) բեռնատարները գրեթե դադարել են օգտվել այդ ճանապարհից, քանի որ Ադրբեջանն անցակետը հատելու համար մեծ մաքսատուրք է վերցնում։ Հայտնում է Sputnik Արմենիան։