Պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի նորածին եղբոր դուրսգրմանը ներկա են եղել զոհված տղաների մայրերը
Արցախյան պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի նորածին եղբայրն ու մայրն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանց դիմավորել են 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մանուշ Սահակյանը կից հրապարակելով լուսանկարներ։
«Այսօր մենք դիմավորեցինք մեր հրաշք հերոսուհի Аракся Мкртумян -ին իր հրաշք Կարենչիկի հետ։
Բարի գալուստ մեր փոքր Կարեն՝ հերոսի եղբայր։
Մեծանաս խաղաղ երկնքի տակ։
Տարոսը բոլոր մամաներին, թող այսպիսի հրաշքի համ ու հոտը կրկին զգան։
Մայրերը կրկին ապացուցում են իրենց հերոսությունը
Հ.գ. Մոր ժպիտի համար, արժե նորից աշխարհ գալ, ՏՂԵՐՔ․․․»,- գրել է Մանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը: Ծնողները նրան Կարեն են անվանակոչել, քանի որ մոր պատմելով, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:
Ի դեպ, Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ևս փոքրիկի է սպասում։

