Ռուսական զինուժն ազատագրել է ԼԺՀ-ի տարածքի 93%-ը, ԴԺՀ-ի՝ 54%-ը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի  ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը։ Ըստ այդմ՝ ռուսական զինուժն ազատագրել է ԼԺՀ-ի տարածքի 93%-ը, ԴԺՀ-ի՝ 54%-ը։

ՌԴ ՊՆ-ից նաև հայտնում են․

  • Առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են ՝ զգալիորեն նվազեցվել է Ուկրաինայի ԶՈՒ-ի մարտական ներուժը։ Դա թույլ է տալիս ուժերը կենտրոնացնել գլխավոր նպատակին հասնելու վրա ՝ Դոնբասի ազատագրմանը ։
  • Գրեթե ոչնչացվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը և ՀՕՊ-ը, դադարել է գոյություն ունենալ ուկրաինական ռազմածովային ուժերը, ոչնչացվել են զինանոցները՝ ռազմական տեխնիկայի պաշարների մինչեւ 70% -ով:
  • Ուկրաինական բանակի 2416 տանկից ոչնչացվել է 1587-ը, 1509 ականանետից՝ 636-ը, 535 ՀԿՌՀ-ից՝ 163-ը, 152 ինքնաթիռներից՝ 112-ը, 149 ուղղաթիռից՝ 75-ը, Ուկաինայի ուեցած 36 Bayraktar TB2-ներից՝ 35-ը։
  • Ուկրաինական զորքերի կորուստները կազմել են շուրջ 30 հազար մարդ, այդ թվում ՝ ավելի քան 14 հազար ՝ անդառնալի։  Գործողության ընթացքում զոհվել է 1 351 ռուս զինվորական, 3 825-ը ՝ վիրավոր են։