Իրանցի ազգայնական Վահիդ Բահմանը՝ Ադրբեջանական Հանրապետության ստեղծման մասին
Իրանագետների տելեգրամ ալիքը գրում է․
« Ատրպատականկց սերող իրանցի ազգայնական Վահիդ Բահմանը «Ֆարազ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնում է, այսպես կոչված, Ադրբեջանական Հանրապետությանը և նշում, որ պատմության մեջ իրականում մինչև 1918 թ. գոյություն չի ունեցել այդ անունով պետություն, այն ամբողջությամբ կեղծ է։ Այդ պետությունը ստեղծվել է Մոհամմադ Ամին Ռասուլզադեի կողմից՝ Ստալինի քավորությամբ, իսկ մինչ այդ եղել է Իրանի հյուսիսային նահանգներից մեկը»։

