Չստիկներ, շորտեր, դուխով գլխարկ և վարդագույն ակնոց․ Արո՛ ջան, արի նվերներդ վերցրու․ ակցիայի մասնակից

Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական և ՀՀԿ-ական երիտասարդները։ Բողոքի ակցիայի մասնակիցները նվերներ են բերել Արարատ Միրզոյանի համար. «Չավուշօղլուի հետ Անթալիայում հանդիպելու համար պետք է հանգնված լինել շատ գեղեցիկ։ Չստիկներ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար, նաև շորտ, հագնում ես հրաժարականից հետո ու գնում Անթալիա։ Տեսեք՝ ինչ առատաձեռն ենք գտնվել»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը, ինչին մի քանիսն արձագանքեցին. «Սթրինգ է պետք, սթրինգ»։

Ակցիայի մասնակիցն ասաց, որ Միրզոյանի համար նաև կարմիր գլխարկ են բերել, որի վրա կանեփի թփեր էին պատկերված։ Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին շատերը «դուխով» գրությամբ գլխարկներ էին հագնում, ապա հարց հնչեցրեց.

«Արա, բա էդ դուխը ո՞ւր է, երբ հայրենիքի շահերը պետք է սպասարկես։ Էդ դուխը ո՞ւր է, ձերը դուխովը չէ, ձերը թուրքովն է, ինչը մեզ համար անընդունելի է։ Նաև բերել ենք ակնոցներ, վստահ եմ, ամեն տղա չի հագնի այս ակնոցները։ Այս ակնոցները հատուկ նախատեսված են Արարատ Միրզոյանի համար Չավուշօղլուի հետ հանդիպելու համար, որովհետև ինքը Թուրքիան տեսնում է  վարդագույն ակնոցներով, ինքը չգիտի՝ ինչ է Ցեղասպանությունը, արցախյան պատերազմները։ Նվերները դնում ենք այստեղ, սպասենք, որ Արարատը գա, վերցնի։ Արո ջան, արի, նվերները վերցրու։ Նիկոլին ասում ենք՝ ոչ, Թուրքիային ասում ենք՝ ոչ»,-ասաց ակցիայի մասնակից երիտասարդը։