«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Արցախում հանդիպումներ կունենան՝ քննարկելու այնտեղ տիրող իրավիճակը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Ելենա Կիրակոսյանի հետ Ստեփանակերտում հանդիպումներ կունենանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության, խմբակցությունների անդամների, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և համատեղ հետագա քայլերը:
Կայցելենք նաև Արցախի տարբեր բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, արցախցիների խնդիրներին:

Հիշեցնեմ, որ «Հայաստան» խմբակցությունը տևական ժամանակ բարձրաձայնում է և ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների  համատեղ նիստ, որը իշխող խմբակցությունը չի իրականացնում»: