«Վառելիքային մազոխիզմ». ինչպես է ազդել Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելքը ԱՄՆ-ում գների վրա
Վառելիքի գներն ԱՄՆ-ում ամեն օր հասնում են պատմական առավելագույնի: Ամերիկայում վառելիքի նոր ճգնաժամի մեկնարկային կետը Բայդենի հերթական ելույթն էր։ Մինչ Ամերիկայի նախագահը հայտարարում էր նոր հակառուսական պատժամիջոցների մասին, շարքային ամերիկացիները նկարահանում էին, թե ինչպես են փոխվում բենզալցակայանների էլեկտրոնային ցուցատախտակների համարները։ Գրում է tvzvezda.ru-ն:
«Մենք ամբողջությամբ արգելում ենք ռուսական գազի, նավթի և էներգետիկ ռեսուրսների ներմուծումն ԱՄՆ։ Սա հզոր հարված է Պուտինի «ռազմական մեքենային»,- այդ պահին հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։
Բայդենի փորձերը հարվածելու ռուսական «ռազմական մեքենային» հանգեցրին նրան, որ հենց Ամերիկայում մեքենան փոխադրամիջոցից վերածվել է գրեթե շքեղության։ Սակայն ամերիկացի առաջնորդը վստահեցնում է, որ դա ամենևին էլ իր որոշումը չէ, այլ հենց բենզալցակայաններում բուռն թանկացումների մեղավորը Ռուսաստանի նախագահն է։ Նա նույնիսկ հատուկ եզրույթ է հորինել՝ «գների պուտինյան թռիչքներ»։
«Պուտինը հարձակվում է ամերիկյան ընտանիքների վրա գազալցակայանների միջոցով: Ամեն ինչ անելու եմ գների պուտինյան թռիչքներից վնասը նվազագույնի հասցնելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

