Կիևին հարակից Վասիլկով քաղաքում նավթի և զինամթերքի պահեստ է այրվում (տեսանյութ)
Կիևի մարզի Վասիլկով քաղաքում ավիահարվածից կրկին նավթի պահեստ է հրդեհվել։ «Կորեսպոնդենտ» կայքի փոխանցմամբ, այդ մասին այսօր առավոտյան հայտարարել է Կիևի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան։
«Վասիլկովոյում ավիահարվածից հետո նավթի պահեստն է այրվում, Կրյաչկի գյուղում զավթիչները գիշերը կրակել են նավթի պահեստի վրա»,-գրել է Կուլեբան։
Ոստիկանության մարզային վարչությունը հավելել է, որ ռուս զինվորականները Վասիլկովի ռազմական օդանավակայանի տարածքի վրա առնվազն 6 հրթիռ են արձակել։
Վնասվել է զինամթերքի պահեստ, այնտեղ արկեր են պայթել, հրդեհ է սկսվել։
Կիևի մարզի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել․

