Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, թե ինչ աղետալի հետևանքների կհանգեցնի ռուսական նավթից հրաժարվելը
Ռուսական նավթից հրաժարվելը աղետալի հետևանքների կհանգեցնի համաշխարհային շուկայի համար՝ առաջացնելով գների աճ մինչև 300 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ նա հավելել է, որ եթե Եվրոպան հրաժարվի ռուսական էներգառեսուրսներից, Ռուսաստանը արդեն գիտի, թե որտեղ կարելի է մատակարարել այն։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծի շուրջ։

