ՌԴ ԶՈՒ-ն առավոտյան ժամը 10.00-ից լռության ռեժիմ է հայտարարել ուկրաինական քաղաքներից մարդկանց հեռանալու համար
Ռուսաստանի Զինված ուժերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքից հետո, ժամը 10:00-ից հայտարարել են հրադադարի ռեժիմ և բաց հումանիտար միջանցքներ, ասվում է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի հայտարարության մեջ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շտաբը հստակեցրել է միջանցքների ուղղությունները՝ Կիևից Կիև, Գոստոմել, Ռակովկա, Սոսնովկա, Իվանկով, Օրանոե, Չեռնոբիլ, Գդեն (ՌԲ), Գոմել։ Այնուհետ օդային տրանսպորտով Ռուսաստան։

