Վահագն Խաչատրյանն ընտրվեց
Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի հանրապետության 5-րդ նախագահին: Իշխանության թեկնածու Վահագն Խաչատրյանը ընտրվեց ՀՀ նախագահ:
Վահագն Խաչատրյանը երեկ չէր ընտրվել ՀՀ նախագահ, որովհետև Խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բավարար քանակը՝ 81 ձայն: Վահագն Խաչատրյանն ստացել է 69 կողմ, 0 դեմ ձայներ:
Ըստ Սահմանադրության՝ երկրորդ փուլով նախագահ ընտրելու դեպքում անհրաժեշտ է պատգամավորների կողմ ձայների 3/5-ը:
Այսպիսով, ՀԱԿ կուսակցության վարչության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը ՀՀ 5-րդ նախագահն է:

