Արթուր Ալեքսանյանն արժանացել է «Հայկական սպորտի փառքի սրահի» մրցանակին
Եվրոպայի հնգակի, Աշխարհի եռակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն, ինչպես նաև արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը մրցանակ է ստացել «Հայկական սպորտի փառքի սրահի» կողմից:
Ալեքսանյանը Լոս Անջելեսում ներկա է եղել կազմակերպության երեկոյին, որի հյուրերի թվում են եղել մի խումբ հայ մարզիկներ, այդ թվում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, MMA-ում հանդես եկող Մելսիկ Բաղդասարյանը և այլք, փոխանցում է Mediamax sport-ը։
«Շնորհակալ ենք հերոս լինելու համար»,- գրված է Ալեքսանյանի մրցանակի վրա:
Այն տրվում է մարդկանց, ովքեր անհավանական ջանքեր են գործադրում հայկական համայնքին իրենց ծառայությունը մատուցելու համար:

