Երթ և ցուցադրություն Թբիլիսիում՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերին

Փետրվարի 27-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միության կողմից անցկացվեց նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմային։  Ցուցադրությանը նախորդեց միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։