Կամիլա Վալիևան մնաց առանց մեդալի. Չեմպիոն դարձավ Աննա Շչերբակովան. Պեկին 2022

Ռուս գեղասահորդուհի Աննա Շչերբակովան Պեկինի Օլիմպիական խաղերում 255,95 միավորով չեմպիոն է դարձել կանանց մենասահքում։ Արծաթե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Տրուսովան (271,73): Բրոնզե մեդալակիր դարձել է ճապոնուհի Կաորի Սակամոտոն (233,13):

Կամիլա Վալիևան (224,09), ով առաջատարն էր կարճ ծրագրից հետո, զբաղեցրել է 4-րդ տեղը։