ԱՄՆ-ը Վաշինգտոնում կազմակերպել է հավաք՝ թուրքերի ու սիոնիստների մասնակցությամբ

Փետրվարի 4-ին, այսինքն՝ Պեկինում ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հանդիպման օրը ԱՄՆ պետդեպարտամենտը հանդիպում է կազմակերպել Թուրքիայի, «կովկաս-թաթարստանի», Ղազախստանի, Ուզբեկստանի և… Իսրայելի դեսպանների հետ։ Իսկ ինչն հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի և «կովկաս-թաթարստանի» ԶԼՄ-ները՝ օրինակ, Report [report.az] լրատվական գործակալությունը, caliber.az , minval.az, 1news.az կայքերը և այլն, այս իրադարձությունը ներկայացրել են իբրև թե «ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը ընթրիք է կազմակերպել Իսրայելի դեսպան Միխայել Հերցոգի պատվին՝ Թուրքիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի դեսպանների մասնակցությամբ։ «Ինձ համար պատիվ էր ողջույնի ընթրիք կազմակերպել դեսպան Հերցոգի պատվին: Ադրբեջանա-իսրայելական բարեկամությունը մեծ ներդրում ունի տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման գործում», – գրել է, մասնավորապես, Հ. Իբրահիմը «Թվիթերի» իր միկրոբլոգում՝  մեկնաբանելով երեկոյի լուսանկարը։

Դե, հանդիպել են այն երկրների դեսպանները, որոնցից երեքը հայ ազգի թշնամիներն են։ Եվ հանդիպել են Վաշինգտոնում, կարծես զարմանալի ոչինչ չկա: Հայերի սպանությունն Արցախում, ինչպես տեսնում եք, թուրքերը և կովկասյան թաթարները համարում են «մեծ ներդրում տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման գործում»։ Եվ դրան մեծապես «օգնում է» «ադրբեջանա-իսրայելական բարեկամությունը»: Այժմ գաղտնիք չէ, որ Թուրքիայի և «կովկաս-թաթարստանի» ողջ ագրեսիան «կոծկվել է» Իսրայելի, ԱՄՆ-ի, Անգլիայի խնամակալությամբ։

Սակայն այսօր բոլորիս ավելի շատ պետք է հետաքրքրի, թե ով է իրականում սիոնիստների հետ թուրքերի և «կրտսեր թուրքերի» «միասնության հանդիպման» կազմակերպիչը՝ նույն օրը, երբ Չինաստանն ու Ռուսաստանը «ինչ-որ բան» էին ճշգրտում Պեկինում:

Ուշադրություն դարձրեք այն լուսանկարներին, որոնք ներկայացնում ենք ՀՀ քաղաքացիների ուշադրությանը. «ողջույնի ընթրիք»՝ ի պատիվ սիոնիստ դեսպան ոմն Մ. Հերցոգի։ Իսկ լուսանկարում (վերևում)՝ վեց հոգի։ Թեև պետք է հինգ դեսպաններ լինեն։ Ստուգում և ճշտում ենք՝ հնարավոր է, որ «հանդիպմանը» եղել էր նաև Բաքվում Իսրայելի դեսպան ոմն Ջորջ Դիքը, քանի որ նա արձագանքել է։ «Ուրախ էի տեսնել Իսրայելի դեսպան Միխայել Հերցոգին այլ դեսպանների հետ, այդ թվում՝ Թուրքիայի դեսպանի հետ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ», – գրել է դեսպան Ջորջ Դիքը «Թվիթերում»։

Իսկ հիմա ուշադրություն դարձնենք լուսանկարին, որտեղ այս հրոսակախումբը արդեն նստած է սեղանի շուրջ։ Սակայն սեղանի շուրջ նստած են յոթը, ոչ թե վեցը։ Եվ այս յոթերորդ ինկոգնիտոն… ԱՄՆ Պետդեպարտամենտի բավականին պաշտոնական (և բավականին բարձրաստիճան) ներկայացուցիչ է։ Այնպես որ, ամերիկացիները ապագա «գործընկերներին» հավաքել էին հակաչինական (հետևաբար՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, «կովկասի-թաթարստանի», Թուրքիայի և Իսրայելի մասնակցությամբ) և, չենք բացառում, հակառուսական՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների քայքայիչ կամ դիվերսիոն գործողության հարցով։ Հիշենք, թե Պեկինում չին-ռուսական բանակցությունների արդյունքներից որքան էր «դժգոհում» Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գծով պետքարտուղարի օգնական Դանիել Քրիտենբրինկը:

Նկատենք, թե ԱՄՆ-ի, իսկ ավելի ստույգ Իսրայելի հետախուզական ծառայությունները ինչ բարձր մակարդակի վրա են ֆեյք (կեղծիք)  ստեղծում։ Իբր, կովկասյան թաթարների մոտ «հյուրընկալվելիս», «ողջույնի ընթրիք», բայց ինչ-ինչ պատճառներով Վաշինգտոնում և ի պատիվ ոմն սիոնիստ Մ. Հերցոգի։ Արցախահայությանը «կուլ են տվել ու մարսել», իսկ հիմա «լսել» են տխրահռչակ Ջորջ Սորոսի կոչն ու որոշել «իրենց վրա վերցնել Չինաստանի կործանո՞ւմը»։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ հնարավոր է։ Ուստի՝ այդ պատճառով նրանք չեն էլ թաքցնում, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի այս նոր «խաղում» հիմնական խաղադրույքը դրված է բացառապես Թուրքիայի և այլ թյուրքալեզու խամաճիկ պետությունների վրա։

Հույս հայտնենք, որ այն, ինչ չի վրիպել մեր ուշադրությունից, արժանացել է Չինաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուշադրությանը և ուսումնասիրությանը։ Մենք թուրքերին ու նրանց «փոքր ախպերներին» չենք նախանձում՝ շատ ատամներ կկորցնեն, և, հնարավոր է, որ մորթիները լրջորեն կվնասեն:

Սերգեյ Շաքարյանց