Հենց մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ սկսի պետք գալ Հայաստանը, մնացածը, ուզեն-չուզեն, հաշվի կնստեն այդ իրականության հետ

Հենց մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ սկսի պետք գալ Հայաստանը, մնացածը, լինի դա Պուտին, Լուկաշենկո, Մակրոն, թե Բայդեն, ուզեն-չուզեն՝ հաշվի կնստեն այդ իրականության հետ, ինչքան էլ որ իրանց մեջ կան ղեկավարներ, որոնք դեմ են Հայաստանի հզորացմանը: Այն զանգվածը, որ 2018-ին, ապա 2021 թվականին ձայն տվեց գործող ապիկար, հայասպան, ոչ հայակենտրոն իշխանությանը, այդ օրվանից մեր Պետությունն ու Անկախությունը դրվեցին խաղասեղանին, իսկ հետո աճուրդի, ինչի պտուղները մենք այսօր քաղում ենք: Ազգային արժեքներից հեռանալը և օտարամոլությամբ գայթակղվելը բերում է նրան, ինչ մենք վայելում ենք այսօր: Ուստի հայերը պետք է վերականգնեն իրենց սերը և հարգանքը դեպի ՀԱՅՐԵՆԻՔ, փրկության այլ տարբերակ ես այս պահին չեմ տեսնում:

Խորհում եմ ու կրկին զարմանում, որ Հայաստանի Պետականությունը վտանգված է, Արցախի 80% կորսված է, 5000-ից ավելի լույսի պես սերունդ կոտրված է, բայց ժողովրդի նույնիսկ 2-3 տոկոսը չի արձագանքում ու ընդվզում դավաճան իշխանությունների դեմ. խոստովանե՛ք, որ Դուք էլ եք զարմացած:

Հ.Գ. Անկախ հանրապետության ստեղծման այս փաստը չկարողացան մարսել օտարերկրյա կործանարար ուժերը, որոնք 30 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին ՀՀ Պետությունը կազմաքանդելու և այդ տարիների նվաճումերը փոշիացնելու համար: Այդ ավերիչ ուժերի հաջողություններին ու աղետաբեր հետևանքներին նպաստեց նաև մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հայակործան մտածողությունը, այն է՝ առանց Պետության և Պետականության, օտարի լծի տակ ապրելը ու ծվարելը:

Ափսոս, սա է մեր դառը ճշմարտությունը: 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից