Պեկինի ձմեռային ՕԽ-ում հայտնի են առաջին չեմպիոնները
Պեկինում մեկնարկած ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերում հայտնի են առաջին չեմպիոնները:
Կանանց սկիաթլոնում (2×7,5կմ դահուկավազք) լավագույն է ճանաչվել նորվեգուհի Թերեզա Յոհաուգը, որը 2018թ օլիմպիական խաղերը բաց էր թողել հակադոպինգային կանոնները խախտելու համար:
Կանանց 3000մ չմշկասահքում օլիմպիական ռեկորդով առաջին տեղը գրավել է նիդեռլանդուհի Իրեն Սխաուգենը` 3:56.930: Երկրորդ արդյունքը ցույց է տվել իտալուհի Ֆրանչեսկա Լոլոբրիջիտան:
Բիաթլոնի խառը զույգերով մրցավազքում հաղթող է ճանաչվել Նորվեգիայի քառյակը: Երկրորդ տեղը գրավել է Ֆրանսիան, երրորդ` Ռուսաստանը:
Այսօր մեդալներ կխաղարկվեն նաև կանանց դահուկացատկում: Ընդհանուր առամամբ մեդալներ են նվաճել 7 երկրների պատվիրակներ:

