ԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանել

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրված կարգադրության մեջ։

Նշենք,որ ԱԺ աշխատակազմին պարգևատրում էր տրվել նաև 2021 թվականի դեկտեմբերին, ընդ որում՝ երկու անգամ։