Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Անցած գիշեր Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ: Այս մասին ասված է Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքում:
Ժապարովը զրուցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկվել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, մտահոգություն են հայտնել զոհերի ու բռնության դեպքերի վերաբերյալ:

