Զգալիորեն աճել է ՄԻՊ-ի ծանրաբեռնվածությունը. Մեկ տարում՝ 14 780 դիմում-բողոք և վարույթ

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 14 780: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5 214, 2016 թվականին՝ 5 113, 2017-ին՝ 6 417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10 744: 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2 386-ով, դառնալով՝ 13 140 դիմում-բողոք»,- ասված է հաղորդագրության մեջ: