Ռուսական առաջատար ԶԼՄ-ներն անդրադարձել են առանց հրթիռ ՍՈւ 30 կործաիչներ ձեռք բերելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Լրատվամիջոցները արձանագրել են, որ փաստացի Փաշինյանը խոստովանել է, որ խնդիրը ոչ թե ռուսական արտադրոյթան զենքի որակն է եղել, այլ այն, որ Փաշինյանը դրանք ձեռք է բերել առանց հրթիռների:

Հրապարակումներում արձանագրվում է, որ Փաշինյանն ըստ էության ստել է 2020թ. հունիսին ֆեյսբուքում գրելով, թե «Սու-30 ՍՄ» կործանիչները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»: Քանի որ առանց հրթիռների կործանիչները պարզապես մետաղական կոնստրուկցիա են և որևէ խնդիր չեն կարող լուծել:

Հիշատակվում է նաև «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարության ու դրան հաջորդած ներողության մասին: