Հայ երեխեն հայկական տարազը հագին աղ ու հացով դիմավորում է 6000 և գուցե ավելի զինծառայողի սպանած կենդանուն, ու կողքիններն էլ հրճվում են. Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, լրագրող Ալվինա Աղաբաբյանն անդրադարձել է Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին.

Հայ ընտանիքի հայ երեխեն հայկական տարազը հագին, հայկական եռագույնը գլխին, ժպիտը դեմքին աղ ու հացով դիմավորում է

6000 և գուցե ավելի զինծառայողի սպանած, 10000 և ավելի զինծառայողների հաշմանդամ դարձրած,

100֊ավորներին գերի թողած,

1000֊ավոր երեխեքին որբացրած,

Արցախը թուրքին նվիրած,

տասնյակ հազարավոր արցախցիներին անտուն ու թափառական դարձրած,

Սյունիքի գյուղերը թուրքին նվիրած,

Սյունիքի ճանապարհները թուրքին հանձնած,

մեր տարածքային ամբողջականությունը խաթարած,

մեր երկրի ու սահմանների անվտանգության կազմակերպումը դիտավորյալ ձախողած,

մեր երկրի տնտեսությունը քայքայման հասցրած,

արտաքին աշխարհում երկրի վարկանիշը զրոյացրած,

պետական համակարգը, բոլոր պետական ինստիտուտները քանդած,

ազգային արժեքներն ու կառույցները վարկաբեկած,

մեր հասարակությունը մասերի բաժանած ու դրանցում թշնամանք սերմանած,

մեր հոգևոր֊մշակութային ժառանգությունը թուրքի ձեռքով ոչնչացնող,

հայկական բանակը կազմաքանող,

հայկական պետությունը թուրքի հարճ սարքող

կենդանուն, ու կողքիններն էլ հրճվում են…

Եթե մեր ազգը սա է, եթե մենք սա ենք, ուրեմն` ապրելու իրավունք չունենք։

Ափսոս էն տղերքը, որ զոհվեցին այդ թվում սրանց համար…