ՌԴ-ից ժամանած վիրաբույժն Արցախում նեյրովիրաբուժական միջամտություններ կանի` կապված ողնաշարի խնդիրների հետ

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 18-30-ը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վիրաբույժ` Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա), հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել  /047/ 94-13-50  հեռախոսահամարով:

Առողջապահության նախարարության թեժ գիծն  է  30 03 կարճ հեռախոսահամարը: