Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի և դրա համար պետք է անել հետևյալ գործողությունները․ Քաղաքագետ

Այն ինչ պետք է հիմա անել, ծիծաղելու աստիճան պարզ է:

Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի և դրա համար պետք է անել հետևյալ գործողությունները:

Հայտարարվում է զուգահեռ կառավարություն:

Վազգեն Մանուկյանը ձևավորում է կառավարությունը՝

– ՊՆ նախարար՝ Օնիկ Գասպարյան, ձևավորվում է Գլխավոր Շտաբի կազմը,

– Ոստիկանապետ՝ Օսիպյան,

– ԱԱԾ պետ՝ Վանեցյան,

– Էկոնոմիկայի նախարար, ասենք, Արամյան, կամ Վաչե Գաբրիելյան,

– Տարծաքային կառավարման նախարար՝ ասենք Կապանի քաղաքապետ և այլն:

Հիշյալ կառույցները զուգահեռաբար ձևավորում են իրենց աշխատակազմերն ու ստորբաժանումները:

Հիշյալ իրական կառույցներն ամբողջությամբ, կամ մասամբ սկսում են ենթարկվել զուգահեռ կառավարությանը, տեղական կառավարման մարմինների մի մասը, նաև ամբողջությամբ Սյունիքը, ճանաչում է զուգահեռ կառավարությունը: Գնալով կառավարության ազդեցությունը սկսում է ծավալվել:

Հայտարարվում է կառավարության նստավայրի, որը սկսում է ամենօրյա ռեժիմով աշխատել՝ ծրագրեր կազմել, որոշումներ կայացնել ու կառավարել:

Վստահ եմ, որ կարճ ժամանակում զուգահեռ կառավարությունն է իրական կառավարություն դառնալու:

Կարելի նաև զարգացնել միտքը, բայց առայժմ այսքանը, մնացածը տեխնիկայի հարց է:

Հ.Գ. Հարգելի ընդդիմություն, պաշտոնի համար իրար միս չուտեք, սա ընդամենը ժամանակավոր կառավարություն է, ընտրությունների ժամանակ իրար կուտեք:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից