Եկեք, ձեր «գալոչկան» ստացեք ու բարձրացեք Բաղրամյան պողոտա
Եկե՛ք Բաղրամյան պողոտա
Ողջ պետական ու մասնավոր սեկտորը լծվել է Նիկոլի վախերը հաղթահարելու վաղվա հանրահավաքին մարդ մատակարարելու գործին։
Էսպիսի մարդաորս բազմաչարչար հայ ազգը չէր տեսել։
Անգամ հոգեբուժարանների վրա է թիվ դրվել՝ խախտելով խոցելի խմբերի իրավունքը։
Հիմա ինչ եմ առաջարկում հարգարժան բերման ենթարկվածներին։ Եթե ինչ-ինչ պատճառներով՝ աշխատանք կորցնելու սպառնալիքով, «նիսյայի տետրից» չջնջվելու վախից չեք կարող չգալ Նիկոլի միտինգին՝ եկե՛ք։ Եկեք, ձեր «գալոչկան» ստացեք ու բարձրացեք Բաղրամյան պողոտա։
Միացե՛ք Արցախը հանձնածի և հազարավոր պայծառ տղաների մահվան միակ մեղավորին հեռացնելու վերջին քայլերին։
Իսկ ով կմնա Նիկոլին հանրահավաքին, հանկարծ չմոռանա, որ ինքը մասնակցում է Ալիևի և Էրդողանի կազմակերպած, թուրքական բայրաքթարներով մեր տղաներին ոչնչացրածների երթին։
Եվ ուրեմն՝ եկե՛ք Բաղրամյան պողոտա ու մի՛ դարձեք Ալիևի երթի գլխաքանակը։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։

