Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ շենքի ուղղությամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի մասնակիցները ձվեր նետեցին Հատուկ քննչական ծառայության շենքի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգու (Պրահայի այգի) մոտից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների քայլերթը։

Երթի մասնակիցները կքայլեն Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:

«Հայրենիքի փրկության շարժում»–ը փետրվարի 20–ին մեծ հանրահավաք էր արել, որի ժամանակ հայտարարել էր, որ վերսկսում են խաղաղ անհնազանդության ակցիաները։