Գերիների և անհետ կորածների հարազատները ԱԱԾ պետին ժամանակ տվեցին՝ վաղը մինչև 12:00
Mediaport-ի թղթակցի փոխանցմամբ, գերիների և անհետ կորածների հարազատները քիչ առաջ բացեցին Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ վաղը մինչև 12:00-ին ԱԱԾ պետին ժամանակ տալով հստակ ասելիքով գալ իրենց հետ հանդիպման:
Հարազատների պնդմամբ, եթե իշխանությունը կրկին իրենց խաբի, շուրջօրյա ակցիաներ են իրականացնելու:

