Դպրոցականներին մշակութային օջախներ այցելելու տոմսեր չեն տրամադրվի․ նրանք կօգտվեն նախորդ տարվաններից
Դպրոցականներն այս տարի մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թվականին բաշխված տոմսերով։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։
«Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաեւ 2021 թվականին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռեւս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի:
Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտները:

