Նիկոլ Փաշինյանն այն բութ, տգետ գործիքն է, որի միջոցով մի քանի երկրների գործակալ Արմեն Սարգսյանն իրականացնում է իր ծրագրերը․ Գառնիկ Իսագուլյան

Բացարձակ սուտ է, որ Արմեն Սարգսյանը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով։ Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանի խոսքով՝ դեռևս 2020թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է  Նիկոլ Փաշինյանի հետ և գծագրել է  իրենց հետգա գործողությունների ամբողջ սխեման, այդ թվում նոյեմբերի 11-ին կայանալիք Ալիևի և Փաշինյանի մոսկովյան հանդիպումը, որտեղ Փաշինյանը պետք է Ալիևին փոխանցի 24 00 կմ մնացած անկախ Արցախի փոխարեն Հայաստանի տարածքից։

«Քանի որ ՌԴ միջամտությունը կանխեց և թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանին և Մասիս Մայիլյանին իրականացնել իրենց ծրագիրն ամբողջությամբ՝ այն է Արցախի ամբողջական հանձնումը,  որոշեցին Ադրբեջանին զիջել բուն հայկական տարածքներ»,- ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով Արմեն Սարգսյանն այսպիսով փորձում է տպավորություն ստեղծել, որ անմասն է հողերի հանձնմանը։

Իսագուլյանի համար առնվազն տարակուսելի է, որ մի շարք քաղաքական ուժեր պնդում են, թե  նախագահ Սարգսյանը Արցախի հանձնման գործում որևէ մեղք չունի։

«Ես նորից եմ կրկնում որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը Արցախի հանձնումը և այսօր տեղի ունեցող գործընթացները ծրագրել և իրականացնում են միասին։ Շեշտում եմ, որ նա որևէ հիվանդությամբ չի վարակվել, այլապես գոնե անգլիական մամուլը, հաշվի առնելով Սարգսյանի՝ թագուհու և արքայազնի հետ ունեցած մոտ հարաբերությունները, կթմբկահարեր ամբողջ աշխարհով մեկ։ Արմեն Սարգսյանին տարան, որպեսզի նրան ազատեն այն պատասխանատվությունից,, որ այս օրերին որպես հանցագործություն կատարվելու է Հայաստանի և Արցախի նկատմամբ»,- շեշտեց Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այն բութ, տգետ գործիքն է, որի միջոցով մի քանի երկրների գործակալ Արմեն Սարգսյանն իրականացնում է իր ծրագրերը։

Մանրամասն՝ տեսանյութում