Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրության և օրենքների հիման վրա իր իրավասության սահմաններում վերահսկում է պաշտոնյաների գործունեությունը և ոչ թե փոխարինում նրանց․ Արման Թաթոյան

  1. Հանրային ճանաչում ունեցող յուրաքանչյուր անձ ու հատկապես պաշտոնյաները ցանկացած խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է նկատի ունենան այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները:

Հանրային իշխանության ու ընդդիմության դերը մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու երկրում համերաշխության հարցում:

  1. Յուրաքանչյուր պետական մարմին կամ պաշտոնյա պետք է իր պարտավորությունները կատարի պատշաճ ու կատարի միայն այն, ինչ իր համար սահմանված է: Սրանք ՀՀ օրենսդրության պահանջներ են:
  2. Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրության և օրենքների հիման վրա իր իրավասության սահմաններում վերահսկում է պաշտոնյաների գործունեությունը և ոչ թե փոխարինում նրանց:
  3. Օրինակ` քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, ձերբակալելը կամ կալանավորելը կամ այդ նկատառումով քաղաքացիների արարքներին քրեաիրավական որակումներ տալը իրավապահ մարմինների կամ դատարանների իրավասությունն է:
  4. Բարդությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան