Զոհված զինվորի մայրը եռման ջուր է լցրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մոր վրա. Mediaport
Արմեն Գրիգորյանի մայրն ապրում է Արցախի Մարտունի քաղաքում: Mediaport թելեգրամ ալիքի աղբյուրները հայտնում են, որ փողոցով անցնելու ժամանակ զոհված զինվորի մայրը մոտեցել է Արմեն Գրիգորյանի մորն ու եռացրած ջուրը լցրել նրա վրա: Փողոցում հավաքված անցորդները ողջունել են զոհվածի ծնողի արարքն ու հայտարարել, որ պատրաստվում են ինքնադատաստան տեսնել Արցախն արհավիրքի մեջ գցած Արմեն Գրիգորյանի հետ: Վերջինս պատրաստվում է մորը տեղափոխել Երևան:

