Իրանը դատապարտել է օկուպացված սիրիական Գոլանում սիոնիստական ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը

Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է սիրիական Գոլանում սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը:

Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրն արձագանքելով նիստի անցկացմանը, հայտարարել է, որ դա սադրիչ քայլ է: Գրում է parstoday.com-ը:

Նա հայտարարել է. «ՄԱԿ-ի մի քանի բանաձևերի, մասնավորապես՝ ԱԽ 497-րդ բանաձևի համաձայն, օկուպացված Գոլանը Սիրիայի անբաժանելի մասն է և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամեն տարի շեշտում է այդ անհերքելի փաստը»։

Խատիբզադեն հայտարարել է. «Գոլանի բարձունքներում սիոնիստաբնակ ավանների  ընդլայնումն ու սիոնիստ ներգաղթյալների թվի ավելացումը ոչ մի կերպ չեն կարող փոխել իրականությունը: Սիոնիստ վերաբնակիչները պետք է իմանան, որ չեն կարողանա հավերժ ապրել օկուպացված հողերում»։

Միջազգային հանրություն երբեք չի ճանաչել Իսրայելի ավանաշինության քաղաքականությունը: