«Ճանապարհ» ՍՊԸ-ն շուրջ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ

  • Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
  • Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։
  • Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։

«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։