28 տարի առաջ՝ 1993-ի այս օրերը ցավի ու կորստի պահեր էին Արցախի Հադրութի Տումի գյուղի համար

28 տարի առաջ՝ 1993-ի այս օրերը ցավի ու կորստի պահեր էին Արցախի Հադրութի Տումի գյուղի համար։ Թշնամու դեմ պայքարում դեկտեմբերի 22-25-ի ընթացքում զոհվեցին գյուղի 6 տղամարդիկ, որոնցից յուրաքանչյուրը հերոսական մի պատմություն է կերտել։

Կամո Բալայան

Արմեն Իսանյան

Արամայիս Բաղդասարյան

Արմեն Դանիելյան

Ներսես Ամիրջանյան

Արմեն Ավագյան

1960-ականների մի սերունդ, որը Արցախի Տումի գյուղում ստանալով ազգային կրթություն, պայքարեց ազգի ու հայրենիքի համար ու այնտեղ էլ փարվեց հողին։ Այսօր նրանց գերեզմանները թշնամու ձեռքում են, ու ինչպես ասում են Հադրութցիները, Դիզափայտից փչող քամին է առավոտյան ցողը բերում այս հերոսների շիրմաքարերին։

Խոնարհվում եմ ձեր առաջ, եղբայրներ։ Բայց վստահ եղեք, Հադրութը երկար չի մնա թշնամու ոտքի տակ։ Ձեր ընտանիքները շուտով կրկին այցի կգան ձեր գերեզմաններին, կնորոգեն ձեր շիրմաքարերը և նորից թարմ ծաղիկները կպահեն ձեր հիշատակը։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։