Ալիևը Հադրութից սպառնացել է Հայաստանին

Այսօր հայկական Հադրութում նոր զորամասի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին։

Ալիևը մասնավորապես ասել է՝ եթե Հայաստանը կրկին փորձի սպառնալիքի աղբյուր լինել Ադրբեջանի համար, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նա ասել է, որ վտանգ տեսնելու դեպքում, նույնիսկ եթե այն լինի սահմաններից դուրս, որևէ մեկը չի կարող կանգնեցնել իրենց։