Մի այնպիսի «խաղաղության դարաշրջան» է, որից օգտվելով թշնամին մեր դեմ գրեթե ամեն օր վարում է նաև հոգեբանական պատերազմ․ Ոսկանյան

Երեկվանից Facebook-ը 24 ժամով արգելափակել էր էջս մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարն ամիսներ առաջ տեղադրելու համար։

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բաքվի բռնապետի պատկան կառույցները ճնշում են բանեցնում Google-ի վրա քարտեզից Արցախի և Արցախից բռնազավթված տարածքների հայկական՝ հիմնականում հնավանդ, անվանումները հեռացնելու նպատակով։

Մի այնպիսի «խաղաղության դարաշրջան» է, որից օգտվելով թշնամին մեր դեմ գրեթե ամեն օր վարում է նաև հոգեբանական պատերազմ։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։