ՀՀԿ համագումարը ուներ հստակ մեսիջներ ներքին և արտաքին լսարանների համար
ՀՀԿ համագումարը իմ կարծիքով ուներ հստակ մեսիջներ և ներքին, և արտաքին լսարանների համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը անկեղծ,շիտակ,բոլորիս կողմից վերջին տարիների ապրած կյանքի մասին էր, շատ բաց և պարզ` իր բոլոր ցավոտ կողմերով: Շատ են այդ մեսիջները և դեռ երկար ժամանակ կխոսվի դրա մասին, բայց մի քանիսը փորձեմ առանձնացնել:
Համագումարից հետո պետք է արձանագրել հետևյալը․
- ՀՀԿ-ն առանցքային դեր է ունենալու իշխանափոխության հարցում
- ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որն ընդունված է բոլորի կողմից միաժամանակ`Մոսկվա-ԵՄ-Պեկին
- Առանց ՀՀԿ կադրային ռեսուրսի, ով էլ գա իշխանության, չի կարողանալու կառավարել
- ՀՀԿ-ն ազատվել է «տարանցիկ ուղևորներից»
- Սերժ Սարգսյանը շարունակելու է իր պայքարը Հայաստանի ու Արցախի ազատության և անվտանգության համար:
Շարունակելի…
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

