Իշխանությունը հերթով կալանավորելու է բոլոր հայրենասերներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության համահիմնադիր, Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը։

Սոնա Աղեկյանի հետ խոսեցինք ընդդիմադիր գործիչների ու իշխանություններին քննադատողների ձերբակալությունների, նրանց դեմ քրեական գործեր հարուցելու և ճնշումներ գործադրելու մասին։ Սոնա Աղեկյանի դեմ ևս երեք գործ է հարուցված եղել ֆեյսբուքյան գառումնրի համար, որոնցում Փաշինյանին վիրավորելու հանցակազմ են նկատել։ Գրառումներից մեկում Սոնա Աղեկյանը վարչապետին անվանել է թուրք և ստահակ, և այդ գործը կարճվել է։ Պատճառը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկով հեռարձակված ռեպորտաժն է, որի ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել են ազգայնականության՝ մասնավորապես Հայաստանում թուրք բառը որպես վիրավորանք դիտարկելու համար։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև Աշոտ Մինասյանի կալանավորմանը՝ ասելով, որ բոլոր այն գործիչներին, որոնք կարող են Սյունիքում ինքնապաշտպանություն կազմակերպել, միտումնավոր, տարբեր գործեր կարելով զրկում են անազատությունից։ Իսկ նպատակը թուրքամետ ծրագրի իրագործումն է՝ թուրքական նախապայմանների հլուհնազանդ կատարմամբ։

Սոնա Աղեկյանը խոսեց նաև օրվա իշխանությունների կեղծ խաղաղասիրությունից և թուրքերի հետ Հայաստանի տարածքները զիջելու գնով բարեկամական հարաբերությունների օրակարգից։

Մանրամասները՝ տեսանյութում