Կլինենք հայրենապաշտ՝ կունենանք Պետություն, չէ ՝ ուրեմն կգոյատևենք անիծվածների նման

Հայրենապաշտն իր «անիծված աթոռը» Ազգից ու Հայրենիքից չի կարող շատ սիրել։

Հայրենապաշտը չի ասում ՝ ով ուզում է գա,միայն թե նախկինները հետ չգան։

Հայրենապաշտը չի ասում ՝ թեկուզ սատանան գա,միայն թե սա գնա,քանի որ սատանային երբեք չի ծառայի։

Հայրենապաշտը չի ասում ՝ թող «նախկին» ու «ներկան» իրար ուտեն ու իմ իշխանության ճամփան կբացվի։

Հայրենապաշտը նա չէ, ով ավելի քիչ սիրում է Հայաստանը,քան ատում իր քաղաքական հակառակորդին։

Հայրենապաշտը նա չէ, ով ուրանում է ինքն իր անցյալն ու հանուն պաշտոնի ծառայում նոր տերերին։

Հայրենապաշտը նա չէ, ով ապրում է դիմացինին ինչքան վատ, ինձ այդքան լավ «սկզբունքով»։

Հայրենապաշտը պետք է ապավինի Աստծուն ու Հայրենիքին, ու ոչ երբեք մամոնային։

Հայրենապաշտը թքած ունի բոլոր քաղաքական խաղերի ու հաշվարկների վրա։

Հայրենապաշտը ՝ Հանունի, այլ ոչ թե ճղճիմ ընդդեմի հետեւորդ է։

Կլինենք հայրենապաշտ՝ կունենանք Պետություն, չէ ՝ ուրեմն կգոյատեւենք անիծվածների նման։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։