«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը https://www.facebook.com/mirannem/posts/10160273962072125։

Նա, մասնավորապես, նշել է. «Կալանք տվող դատավորները գործի մեջ են.

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի դեռևս 2020 թ․ նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։

Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»: