Ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկը միայն վերջերս բացահայտեց, թե ինչպիսի մեծ խնդիրներ է ունեցել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը․ Ոսկանյան

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկը միայն վերջերս բացահայտեց, թե ինչպիսի մեծ խնդիրներ է ունեցել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը՝ դրա զբաղեցրած տարածքում անկախ իրենց կամքից ներառված տեղաբնիկ կովկասյան պարսիկների (թաթերի) ազատագրական շարժման հետ։

Մինչդեռ այժմ թշնամին այնքան է լկտիացել, որ ծավալապաշտական նկրտումներ ունի Հայաստանի սրբազան հողի նկատմամբ։

Ակնհայտ է, որ եթե մենք նպատակ ունենք ապահովել մեր պետության և ազգի անվտանգությունը, ապա ոչ միայն պետք է հզորացնել Հայաստանը, այլ նաև հնարավոր բոլոր միջոցներով չեզոքացնել Հարավային Կովկասի առողջ մարմնի վրա քաղցկեղային գոյացություն հանդիսացող և իր շոշափուկներն այս ու անդին տարածել ձգտող արհեստածին այս կազմավորումը։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։