Բայդենը հրաժարվում է «առաջինը Ամերիկան» սկզբունքից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացահայտորեն մերժում է «առաջինը Ամերիկան» սկզբունքը, CNN-ին ասել է պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Փաստացի նա մատնանշեց, որ այս սկզբունքն իրականում Ամերիկային ​​«դնում է» վերջին տեղում»,- պարզաբանել է պաշտոնյան։

Բայդենի դիրքորոշումը, ըստ Սալիվանի, Դոնալդ Թրամփի գործողություններից տարբերվող քաղաքական կուրս վարելու մտադրության մեջ է։

Բայդենի նախորդը իր նախագահական պաշտոնավարման տաիներին բազմիցս ընդգծել է, որ հավատարիմ է «առաջինը Ամերիկան» սկզբունքին։

«Առաջինը Ամերիկան» սկզբունքը ենթադրում է, որ ազգային առաջնորդը առաջնահերթություն է տալիս ներքին գործերին և նվազագույնի է հասցնում միջամտությունը այլ պետությունների քաղաքականությանը: