Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը․ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ժ. Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-գրված է միության ֆեյսբուքյան էջում։

