ԱՄՆ-ում տրվել է առաջին անձնագիրը, որի «սեռ» սյունակում նշված է «X»

ԱՄՆ իշխանությունները տվել են առաջին անձնագիրը, որտեղ «սեռ» սյունակում նշված է ոչ թե «արական» կամ «իգական» է այլ «X»։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Այս տարվա ամռանը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է ԱՄՆ իշխանությունների մտադրության մասին՝ թույլ տալ անձնագրի համար դիմողներին ինքնուրույն ընտրել, թե ինչ նշել «սեռ» դաշտում։ Ինչպես այն ժամանակ նշել էր Բլինկենը, բժշկական հաստատում այլևս չի պահանջվի, եթե սեռի ընտրությունը չի համընկնում անձը հաստատող այլ փաստաթղթերի տվյալների հետ: Այն անձինք, ովքեր իրենց չեն համարում արական կամ իգական սեռի ներկայացուցիչներ, համապատասխան սյունակում կկարողանան նշել «X»:

« Պետքարտուղարությունը շարունակում է ԱՄՆ անձնագրերում և օտարերկրյա ծնունդների հյուպատոսական փաստաթղթերում գենդերային նշանների վերաբերյալ իր քաղաքականության թարմացման գործընթացը՝ ավելի լավ ծառայելու ԱՄՆ բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց սեռային ինքնությունից: <…> Պետքարտուղարությունը թողարկել է առաջին անձնագիրը՝ «սեռ» սյունակում  նշելով  «X», ասվում է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

ԱՄՆ կառավարությունն ակնկալում է թարմացնել համապատասխան ընթացակարգերն ու ձևերը մինչև 2022 թվականի սկիզբը, որից հետո անձնագրի կամ CRBA-ի յուրաքանչյուր դիմող հնարավորություն կունենա ընտրել «արական», «իգական» կամ «X» սեռը։