«Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով․ Բա ինչու՞ Սերժ Սարգսյանի բանակցային հայանպաստ փաթեթից հրաժարվեցիր

«Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով։

Բա ինչու՞ Սերժ Սարգսյանի բանակցային հայանպաստ փաթեթից հրաժարվեցիր։

Ինչու՞ ուլտիմատում դրեցիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։

Ինչու՞ պոպուլիստաբար ասեցիր՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ինչու՞ բանակցային բովանդակության մասին նախընտրեցիր տեղեկանալ ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ «կառուցողական» Ալիևից։

Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»։

Հ.Գ. Խորհրդարանն էլ «բազար» չէ, որ պատգամավորի հարցին պատասխանելու  փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։