Գառնիում սեպտեմբերի 26-ին կներկայացվեն ազգային փոքրամասնությունների համայնքների պատմությունը, պարերը, խոհանոցը
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում, սեպտեմբերի 26-ին, ժամը 14-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի ՀՀ ազգային փոքրամասնություններին նվիրված «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում։
«Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/4340064529445531 հայտնում են, որ միջոցառման նպատակն է վերհանել, արժևորել ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանման կարևորությունը պետական և միջազգային հարթակում։
Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, լուսանկարների ցուցադրությամբ էլ՝ այցելուները կծանոթանան ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությանը։ Կներկայացվեն նաև ազգային պարերը, խոհանոցը։

