ՌԴ ԱԻ նախարարը զոհվել է՝ մարդկանց փրկելիս
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է վարժանքների ժամանակ՝ մարդկանց փրկելով, «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Պատահարը տեղի է ունեցել արկտիկական գոտում արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու միջգերատեսչական վարժանքների ժամանակ։

