Հայաստան-Լիխտենշտեյն խաղի տոմսերը սպառվել են

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը սպառվել են։ Տոմսերը օնլայն ձեռք բերելու համար նախատեսված կայքում (tickets.ffa.am)  նշված է, որ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։

Հանդիպումը, հիշեցնենք, կկայանա սեպտեմբերի 8-ին Երևանում։