Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը։
Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: